Մեր մասին

Ավտոսրահ

TESLA ENERGY ընկերությունն ստեղծվել է 2022 թվականին և զբաղվում է Tesla էլեկտրական մեքենաների ներկրմամբ, վաճառքով և սպասարկմամբ:

Tesla Energy.webp

TESLA ENERGY ընկերությունն ստեղծվել է 2022 թվականին և զբաղվում է Tesla էլեկտրական մեքենաների ներկրմամբ և սպասարկմամբ:

TESLA ENERGY ավտոսրահը հիմնադրվել է SOLARA և ամերիկյան LA SOLAR GROUP ընկերությունների կողմից:

Ավտոսրահում ներկայացված են հետևյալ ենթակառուցվածքները

  • Տեսլա էլեկտրամոբիլների վաճառասրահ
  • Տեսլա էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման սրահ
  • Պահեստամասերի և աքսեսուարների վաճառասրահ
  • Solara EV Charger էլեկտրական լիցքավորման կայաններ և արագ լիցքավորման կայան
  • SOLA էկո-սրճարան

Ավտոսրահում ներկայացված են առաջնային և երկրորդային շուկաներից ներկրված Տեսլա էլեկտրամոբիլներ, որոնց համար տրվում է 2 տարվա կամ 50.000 կմ երաշխիք:

Տեսլա ձեռք բերելու համար առաջարկվում են վժարման ՝ միանվագ, փուլային և լիզինգային տարբերակները: Լիզինգային պայմանները հասանելի են, ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ իրավաբանական անձանց:

Ավտոսրահն առաջարկում է Տեսլա «Նախապատվեր» իրականացնելու ծառայություն, որի միջոցով հնարավոր է պատվիրել Տեսլա նախապես ընտրելով՝ 

  • Մեքենայի գույնը
  • Դեկոի համար օգտագործվող նյութերը
  • Նստատեղերի նյութն ու գույնը

 

 

Տեխնիկական Սպասարկում

Մեր մասնագիտացված և գերժամանակակից տեխնիկական սպասարկման կենտրոնում յուրովի մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ:

Tesla.webp

Բարձր որակավորում ունեցող և արտերկրում վերապատրաստում անցած մեր մասնագետները կիրականացնեն ցանկացած բարդության Տեսլա մեքենայի վերանորոգում և ախտորոշում: Մեկ վայրում ներկայացված են էլեկտրամոբիլների անխափան շահագործման համար նախատեսված բոլոր ծառայությունները: Սպասարկումն իրականացվում է ամենակարճ ժամկետներում և մատչելի պայմաններով:

  • Համակարգչային ախտորոշում
  • Սարքավորումների թեսթավորում և փոխարինում
  • Տեսլայի պահեստամասերի վաճառք և փոխարինում
  • Տեսլա էլեկտրական մեքենաների վերանորոգում
  • Մեքենայի ծրագրային կարգավորում
  • Այլ անսարքությունների վերացում
  • Լրացուցիչ սարքավորումների տեղադրում
  • Լրացուցիչ ֆունկցիաների ակտիվացում