ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ

ՍՏԵՂԾԵՆՔ ԱՎԵԼԻ ՄԱՔՈՒՐ ԱՊԱԳԱ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ SOLARA EV CHARGER

Solara EV Charger հավելվածի շնորհիվ Դուք կարող եք արագ գտնել Էլեկտրական մեքենաների լիցքավորման քարտեզի վրա մոտակա բոլոր  Solara լիցքավորման կայանները և լիցքավորել էլեկտրական մեքենան՝ ամրագրելով կայանը Ձեզ հարմար ժամին: Հավելվածը հեշտացնում է նաև վճարման գործընթացը՝ դարձնելով այն ավտոմատացված և առցանց:

Գրանցվելով և մուտք գործելով էլեկտրական մեքենաների լիցքավորման հավելված՝ հնարավորություն կունենաք օգտվել Solara լիցքավորման կայաններից, փնտրել և ամրագրել: Կայանները հագեցված են Type 1 (J1772), Type 2 Mennekes, CHAdeMO\Tesla, CCS1\CCS2, GB/T և Type 2 տիպի պորտերով, որոնք ապահովում են էլեկտրական մեքենայի լիցքավորում 7, 22 և 60 կՎտ հզորությամբ:

Կարող եք այցելել նաև Տեսլա խանութ, որտեղ ներկայացված են Տեսլա մեքենաների մոդելները: Հասցե՝ ՀՀ, Կոտայք, գ. Պռոշյան, Գ.Չաուշի փ. 1-ին նրբ. 3:

 

6fordriver4-photo2.png

Կայանները քարտեզի վրա

Լիցքավորման կայանները տեղադրված են Երևան տարբեր հատվածներում և Հայաստանի մարզերում՝ ապահովելու լիցքավորման կայանների հասանելիությունը մեր երկրում: Հավելվածում կգտնեք էլեկտրական մեքենաների լիցքավորման քարտեզ, որի միջոցով կարող եք տեսնել Solara EV Charger լիցքավորման կետերի տեղադրությունը և գտնել Ձեզ ամենամոտ կայանը, իսկ ներկառուցված նավիգատորը ցույց կտա կայանին հասնելու ամենակարճ ճանապարհը:

 

 

ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Հավելվածում առկա հատուկ ֆիլտրերի շնորհիվ կարող եք փնտրել Ձեզ անհրաժեշտ պարամետրերով լիցքավորման կայաններ, ըստ լիցքավորման պորտի տիպի և հզորության: Հավելվածի ներսում կարող եք ընտրել լիցքավորման տոկոսը, և ծրագիրը ավտոմատ ցույց կտա լիցքավորման նախատեսվող ժամանակը, արժեքը և մեքենայի ընթացքի պաշարի ավելացումն, ըստ տարիֆի և լիցքավորման կետի հզորության:

 

6fordriver4-photo3.jpg
ՀԱՋՈՐԴԸ next
prev ՆԱԽՈՐԴԸ