ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԻ ՍԿԻԶԲԸ

Երաշխիքային ժամկետի սկիզբը սկսվում է տրանսպորտային միջոցը Գնորդին հանձնելու մասին հանձնման-ընդունման փաստաթղթի երկկողմանի ստորագրման պահից:

Start of Warranty Period.webp

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԸ

Վաճառողի կողմից տրամադրվում է երաշխիք տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման համար 1 (մեկ) տարի ժամկետով :

Երաշխիքային պայմանները գործում են միայն այն երկրում, որտեղ գտնվում է Վաճառողը:

Երաշխիքային սպասարկումը ներառում է`

  • հերթական տեխզննում
  • քսանյութերի, հեղուկների և համապատասխան զտիչների ստուգում և փոխարինման աշխատանքներ
  • հակասառեցնող հեղուկի մակարդակի ստուգում և հավելման աշխատանքներ
  • անիվների բացվածքի, և այլ  ստուգումներ
  • լուսարձակների լամպերի և այլ էլեկտրական սարքավորումների լամպերի ստուգում և փոխարինման աշխատանքներ

ՔԱՐՇԱԿՈՒՄ

Եթե տրանսպորտային միջոցի անսարքությունը պատճառ է այնպիսի մասերի անսարքության, որոնց վրա տարածվում են երաշխիքային պայմանները, ապա Վաճառողի կողմից կտրամադրվի Երևանի սահմաններում անվճար քարշակման ծառայություններ` տրանսպորտային միջոցը Վաճառողի սպասարկման կենտրոն հասցնելու համար:

Towing.webp

ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երաշխիքում չի ներառվում վերանորոգման և կարգաբերումների անհրաժեշտությունը, որոնք առաջացել են ոչ պատշաճ օգտագործման արդյունքում (մրցավազք, գերծանրաբեռնում), անփութությունից, մոդիֆիկացիայից, ձևափոխումներից, ինքնակամ միջամտությունից, ոչ ճիշտ կարգաբերումներից կամ վերանորոգումից, վթարներից: Երաշխիքում չեն ներառվում կոսմետիկ կոռոզիաները, ինչպես նաև մակերևույթի վնասումը մանրախճից, շրջակա միջավայրի ազդեցությունից (թթվային անձրևներ, կայծակ, կարկուտ)  կամ այլ պատճառներով:

Տրանսպորտային միջոցի խնամքն իրականացվում է Գնորդի կողմից:
Գնորդը պատասխանատու է համապատասխան փաստաթղթերի պահպանման համար: Վաճառողի պահանջի դեպքում՝ անհրաժեշտ կլինի ապացուցել խնամք իրականացված լինելու փաստը: Խնամքը ներառում է (շարժիչի/համակարգչի կարգավորումներ, հեղուկների փոխարինում, ֆիլտրերի փոխարինում, դիմապակիների մաքրման խոզանակների ռետինների փոխարինում, արգելակման կոճղակների փոխարինում):

Վաճառողն ազատվում է երաշխիքի պարտավորության կատարումից, եթե անսարքությունը կամ թերությունը արտադրական բնույթի չէ, կամ երբ տրանսպորտային միջոցն ունի կողմնակի միջամտության հետքեր, եթե խախտված են տրանսպորտային միջոցի դրոշմակնիքները, կնիքները կամ սերիական համարով պիտակները կամ Վաճառողի փակցրած այլ նշանները, առկա է մեխանիկական վնասվածք, վնասվածքը պայմանավորված է օտար նյութերի, առարկաների, հեղուկների ներթափանցմամբ, բնական աղետներով կամ Գնորդի կողմից պատշաճ պահպանություն չիրականացնելու  հետևանքով տրանսպորտային միջոցի կորստի կամ գողանալու դեպքում:

Երաշխիքով նշված բաղադրիչները փոխարինելու դեպքում, երաշխիքային ժամկետը տարածվում է մինչև փոխարինված բաղադրիչի համար նախատեսված երաշխիքային ժամկետը:

ԳՆՈՐԴԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գնորդը պատասխանատու է տրանսպորտային միջոցի ճիշտ կառավարման, օգտագործման և խնամքի համար:

Buyer Obligation.webp

Երաշխիքային սպասարկման դիմելու համար անհրաժեշտ է

  • խնդրի և այն պատճառների հստակ նկարագրությունը, որոնց հետևանքով առաջացել է խնդիրը
  • տրանսպորտային միջոցի մոդելը և տարեթիվը
  • տրանսպորտային միջոցի նույնականացման համարը (VIN)
  • վազքը
  • տրանսպորտային միջոցի ձեռքբերման ամսաթիվը
  • տրանսպորտային միջոցի սպասարկման պատմությունը