ԼՈՒՐԵՐ

Tesla Energy-ն հովանավորել է հեղինակավոր Silicon Mountains Tech Summit 2022-ը

16.06.2022
Tesla Energy-Silicon Tech Summit.webp

Հայաստանում նոր հիմնադրված և աշխարհահռչակ Tesla էլեկտրամոբիլների վաճառքով ու տեխնիկական սպասարկմամբ արդեն հայտնի դարձած TESLA ENERGY ընկերությունը հովանավորել է միջազգային հեղինակավոր վարկանիշ ունեցող Silicon Mountains Tech Summit 2022-ը:

Թվային փոխակերպման, կիբեր անվտանգության ու ֆինթեքի հայաստանյան խնդիրների վերհանումը, դրանց լուծման ուղիների վերաբերյալ քննարկումները Silicon Mountains Tech Summit-ի օրակարգային հարցերն են:

Բանկային և ՏՏ ոլորտի մասնագետները պանելային քննարկումների ընթացքում ներկայացրել են ոլորտի արդիական խնդիրները ու թվայնացման ռազմավարություննները: 

Silicon Mountains համաժողով կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է (ՏՀՏԳՄ)՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ: